Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը: «Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ …