Չեկիստներ, մատնիչներ, ստուկաչներ. Ում կամ ինչի մասին է Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» գիրքը. (Ֆոտոշարք)
Ազատ Արշակյանի խոսքով՝ «Գիրքը դառը կյանքի մասին է, շատ տհաճ է եղել դա, քեզ վստահված մարդկանց ցուցմունքները, անակնկալները, օպերատիվ ինֆորմացիան: Վարդանի համար ասեմ, որ ես եւ Պարույր Հայրիկյանը գանգուր մազեր ենք ունեցել եւ թիթեռներ ենք բռնել: Միշտ այսպիսին չենք եղել: Բայց այս գիրքը երիտասարդ հետաքրքրասերի գրած գիրք է, թվում է, թե ինքը չի անցել ծանր կոնֆլիկտների միջով»: