«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ուզում էր ասել՝ «ես դասեր քաղել եմ Մարտի 1-ից». Արամ Աբրահամյան
Այս տարի 100 հազարավոր մարդիկ ցանկանում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն հեռանան իշխանությունից: Նույն վերաբերմունքը կար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: 26 տարում իշխանությունը չէր հասկանում, թե ինչպիսի բացասական վերաբերմունք կար իրենց հանդեպ: Նրանք չէին հասկանում իրենց ատելի լինելու աստիճանը եւ ադեկվատ չէին հասարակական կարծիքի հանդեպ: