«Էսի ցեղասպանության օր ա, ձեռներդ քե՛զ պահի». Ոստիկանների արձագանքը՝ կռիվ անող քաղաքացուն
Aravot.am-ի հարցին, որ այս 24 ժամվա մեջ այս ինչքա՜ն բան է փոխվել՝ Օսիպյանը չհամաձայնեց: Նրա խոսքով՝ ոստիկանությունը բարեփոխվել սկսել է վաղուց, պարզապես չենք նկատել: Երեկվա իրադարձությունների մասին խոսելիս, երբ լրագրողներն ասացին՝ պարոն Օսիպյան, ճիշտ ասեք, շատ եք չէ՞ ուրախացել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ նա պատասխանեց, որ ուրախացել է նրա համար, որ արյուն չի թափվել: