Սուրբ Հարության տոնին նվիրված տոնակատարություն՝ Թբիլիսիում
Ապրիլի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա …