«Նա այն հեղինակն է, որին ակտիվորեն կարդում էր իմ սերունդը»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. (Ֆոտոշարք)
Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում այսօր ներկայացվեց Գերմանիայի 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկի՝ Հայնրիխ Բյոլի կյանքի և գրական ժառանգության մասին պատմող նյութերի ցուցահանդեսը։ 18 մեծ պաստառներից բաղկացած «Միջամտությունը ցանկալի է» ցուցահանդեսին ներկայացված էին գրողի քաղաքական մտքերն ու մոտեցումները։ …