Ռուստամյանը՝ գող գյուղապետերի մասին. «Թույլ տվողները մենք ենք եղել նաեւ, մենք էլ ենք լռել, մեզ պետք է եղել, որ…»
Հարցին՝ հնարավո՞ր է, որ մանր օղակները թալանելը սովորել են վերեւներից՝ Ռուստամյանը պատասխանեց. «Բուրգի մեջ որ պրոբլեմներ կան եւ որ այդ բուրգի արատավոր լինելը փաստված է, մենք դրա մասին վաղուց ենք ասել: Հիմա այդ բուրգն ենք փոխում: Հիմա ամեն մեկն էլ մյուսից սովորել է գողանալ, ձեզ թվում է գողանալը վերջե՞րս է սկսել աշխարհում ի հայտ գալ: Մարդը ինչ առաջացել է, սկսել է մեկը մյուսից գողանալ»: Հարցին՝ համաձա՞յն եք, որ ձուկը գլխից է հոտում՝ նա պատասխանեց. «Ձուկը ամեն տեղից էլ հոտում է, նայած ձուկ»: