«Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել, հարգելիներս». Ռուստամյանը՝ ընտրակաշառքի, ՍԱՍ-ի Արտակի դեմ պայքարելու մասին
Հարցին՝ ՍԱՍ-ի Արտակի եղբոր դեմ հնարավո՞ր է պայքարել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բոլորի դեմ է հնարավոր պայքարել, էդ ո՞վ են դառել, որ հնարավոր չլինի: Եթե համակարգը սկսեց աշխատել, ընտրական համակարգն այնպես աշխատեց, որ նախ ընտրողը հասկանա, որ իր ընտրությունից բան է կախված, ընտրակաշառքի նաեւ օբյեկտիվ պատճառն այն է, որ ընտրողը վաղուց դադարել է հավատալ ընտրություններին եւ նա համարում է, որ ավելի լավ է այս 10. 20, 5 հազարը վերցնեմ, քան թե սին պատկերացում ունենամ, որ ընտրությունը մի բան է փոխելու: