Հակոբ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի մանդատը վայր դնելու պահանջը տեղին չէ. Էդմոն Մարուքյան
Թող մարդիկ տեսնեն ում են ձայն տալիս: Պատգամավորի հետ կանչման մեխանիզմը մեր երկրում, որ ասում են մանդատը վայր դնի, չգիտեմ ինչեր անի, հետեւյալն է՝ պետք է հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն: Բայց բոլորս գիտենք, չէ՞, ոնց են ձայն հավաքում ՀՀԿ-ականները: Ամեն մարզում ձեր մարզի հեղինակությանը, թաղի Ճիժին, որ ասել եք ընտրենք, լավ տղայա, նրան ընտրել եք, այդ ձայնը եկել հասել է Խոսրով Հարությունյանին: