Եղնուկյանը դատարանում համեմատական տարավ պատժից ազատված Լիսկայի, Հրազդանի քաղաքապետի որդու եւ քաղբանտարկյալների միջեւ
Եղնուկյանը դատարանին օրինակներ նշեց՝ «Օրինակ, Վարդան Պետրոսյանը ենթարկվեց նախնական կալանքի, բայց Հրազդանի քաղաքապետի տղան նույն արարքը կատարելու համար, նաեւ դեպքի վայրից փախուստի դիմելով հանդերձ, չկալանավորվեց: Կամ Լիսկան չենթարկվեց նախնական կալանքի՝ կնոջը հարվածելու համար, բայց Գեւորգ Սաֆարյանը կալանավորվեց՝ չապացուցված հարվածի համար»: