«Ում համար ընտրակաշառք էիք բաժանում, նրանց էլ զանգեք բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն ա». Փաշինյան
Պարզվում է՝ մի շարք համայնքների ղեկավարներ եւ ավագանու անդամներ զանգում են «Ելքի» պատգամավորներին եւ բողոքում իշխանությունների իրականացրած համայնքների խոշորացման ծրագրից: Փաշինյանն էլ հետաքրքրվել է եւ պարզել, որ զանգող եւ բողոքողները ոչ վաղ անցյալում ընտրակաշառք էին բաժանում՝ իշխանությունների համար: