«Առանց վիզա գյուղ չմտնես». Ըստ Փաշինյանի, գյուղերն իրար մեջ վիզային ռեժիմ են ուզում սահմանել՝ խոշորանալու փոխարեն
Ըստ Փաշինյանի, այս տեղային հայրենասիրությունը պետք է արմատախիլ անել, դա վիրուս է: ԼՂՀ-ն էլ է սրա մեջ մտնում, տեղային հայրենասիրության ցանկացած դրսեւորում շատ վտանգավոր է: Փաշինյանին վրդովվեցնում է այն, որ իրեն մոտենում են եւ ասում են՝ «բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, Տավուշի մարզից եմ»: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ լավ, բա Սյունիքի մարզի բնակիչն իմ ի՞նչն է, հայրենակիցը չէ՞: