Ծառուկյան. Հայերը չպետք է օգտագործեն արգելված նյութեր
Ծառուկյանը նշել է, որ ինքը միշտ էլ հորդորել է մարզիչներին ու կոմիտեի համապատասխան աշխատակիցներին, որ նման անթույլատրելի երեւույթները հայկական սպորտում բացառվեն:
«Հայ մարզիկները ընդհանրապես չպետք է օգտագործեն արգելված նյութեր: Սա շատ խիստ է դրված մեզ մոտ, ցանկացած մարզիչ, ում սանի մոտ կհայտնաբերվի դոպինգ, իր դիմումի համաձայն միանգամից կազատվի աշխատանքից»,- նշել է ՀԱՕԿ-ի նախագահը:
Նա խոսել է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանից, որը հակադոպինգային կազմակերպության հայտարարությամբ որոշ ժամանակով չի կարող մասնակցել մրցաշարերի. «Հռիփսիմեի մոտ հայտնաբերված արգելված նյութը 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ է եղել: Նա պարզապես սխալ վիտամին է ընդունել, ու դրա պատճառով էլ նման դեպք է գրանցվել»:
Նախագծի գործընկեր