Ինտերպոլը դադարեցրել է Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ հետախուզումը
«Փնտրվողների ցանկում Յանուկովիչի անունն այլևս չկա»,- ասվում է փաստաբանների հայտարարությունում։
Ավելի վաղ իրավաբանները բողոք էին ներկայացրել Ինտերպոլի հետախուզվողների տվյալների բազայում Յանուկովիչի անունը մտցնելու դեմ՝ հայտարարելով, որ Յանուկովիչի դեմ քրեական գործը քաղաքական բնույթի է։
Ինտերպոլը ժամանակավոր է դադարեցրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դոսյեյի հասանելիությունը՝ պայմանավորված նրա պաշտպանական կողմի բողոքարկմամբ, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը՝ վկայակոչելով Ինտերպոլի ուկրաինական վարչությանը։
«Գործի վերանայումը նախատեսված է սեպտեմբերին»,- նաև ասվում է ուկրաինական կողմի հաղորդագրությունում։