Հսկայական աղբակույտը «ծածկել» է Բոդրոգ գետը (լուսանկարներ, տեսանյութ)
Սլովակիայում Բոդրոգ գետի գետաբերանում աղբից և կենցաղային թափոններից հսկայական «խցանում» է առաջացել. աղբի հետևանքով խցանված տարածքի երկարությունը 200 մետր է: Այս մասին հայտնում է «РИА Новости-ն»՝ հղում անելով Мукачево.net կայքին:
Բնապահպանները կարծում են, որ աղբը եկել է Ուկրաինայից:
Ջրային ռեսուրսների պահպանության մասնագետների համաձայն՝ եթե առաջիկա օրերին տեղումների հետևանքով ջրի մակարդակը բարձրանա, աղբը կսպառնա նաև Հունգարիային:
Հունգարիայի բնակիչ Պետեր Չասարն առաջիններից է հրապարակել աղտոտված գետի լուսանկարները: