Գերմանիացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին մրցանակ են հանձնել հայերին աջակցելու համար (լուսանկար)
Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարապետյանը և ԵՄ հարցերով պատասխանատու Հեղինե Էվինյանն այցելել են Բեռլին Ամերիկայի Հայ դատի գրասենյակի «Ազատության մրցանակը» Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին հանձնելու համար:
Ինչպես հայտնում է Horizon Weekly-ը, 2016-ին շնորհված մրցանակը հասցեագրված է ինչպես Օզդեմիրին, այնպես էլ Գերմանիայի ողջ խորհրդարանին: Մրցանակի հետ միասին նաև շնորհավորական վկայականներ են հանձնվել տարբեր հայկական դաշնային, պետական և տեղական կառույցներին, ինչպես օրինակ` Կալիֆոռնիայի Օրենսդիր ժողովի և Լոս Անջելեսի կոմսության և քաղաքի կողմից:
Օզդեմիրը և Բունդեսթագը մրցանակին արժանացել են նախորդ տարվա հոկտեմբերին կայացած Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ամենամյա գալա միջոցառման ժամանակ` խիզախություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար: