Մանչեսթեր Սիթին բաց թողեց հաղթանակը Տոտենհեմի հետ խաղում (տեսանյութ)
Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»: Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին:
Չնայած, որ «քաղաքայինները» հաղթում էին «շնաձկներին» 2:0 հաշվով, «Տոտենհեմը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Լերոյ Սանեի և Կևին Դե Բրույնեի խփած գոլերին պատասխանեցին Դելե Ալին և Սոն Հին Մինը:
Խաղավարտից տասը րոպե առաջ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն երկրորդ անգամ գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը, սակայն հանդիպման մրցավար Անդրե Մարիներն այն խփված համարեց խաղից դուրս վիճակից:
Հավելենք, որ «Տոտենհեմը» խաղի ընթացքում միայն երկու հարված էր կատարել տանտերերի դարպասին:
«Մանչեսթեր Սիթին» 43 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Տոտենհեմը» 46 միավորով 2-րդ տեղում է:
«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ»՝ 2:2
Գոլերը՝ Սանե (49), Դե Բրույնե (54) - Ալի (58), Հին Մին (77)