Նավերի լոնդոնյան ցուցադրությանը ներկայացված ամենաշքեղ զբոսանավն արժե շուրջ 6 մլն ֆունտ ստերլինգ (լուսանկարներ)
Լոնդոնում անցյալ շաբաթ մեկնարկել է շքեղ նավերի ամենամյա ցուցադրությունը, որին ներկայացվել են նորագույն զբոսանավերը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ցուցադրությանը 400 նավ է ներկայացվել, որոնցից յուրաքանչյուրը կարող են գրավել ուղևորներին իրենց տեխնոլոգիական հագեցվածությամբ և զանազան հարմարավետություններով` նորաոճ բարերով, լոգասենյակներով և հյուրերի համար նախատեսված շքեղ սենյակներով:
Առավել աչքի ընկնող նորույթներից մեկը միանգամից 10 շքեղ սենյակ է առաջարկում ուղևորների համար: Sunseeker 95 անվանումն ստացած զբոսանավը ցուցադրությանը ներկայացված ամենաթանկարժեքն է: Զբոսանավը գնահատվում է 5.9 մլն ֆունտ ստերլինգ: