Ողջ աշխարհում հազարավոր կանայք բողոքի ցույցի են դուրս եկել` ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի (լուսանկարներ)
Մեծ թվով կանայք այսօր բողոքի ցույցի են դուրս եկել ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ այլ մայրաքաղաքներում և քաղաքներում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախօրեին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի դեմ բողոքի դուրս եկած կանայք, որոնք վարդագույն գլխարկներ կամ վերնաշապիկներ են կրում, ակցիաներ են անցկացնում քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև մետրոյի կայարաններում, ավտոբուսներում և գնացքներում:
«Վարդագույն» քայլերթեր են իրականացվում նաև Սիդնեյում, Լոնդոնում, Տոկիոյում, Նյու Յորքում: Ցույցի դուրս եկած կանանց բողոքի պատճառը նոր նախագահի մշտապես կատաղի և պոպուլիստական հռետորաբանությունն է:
Հազարավոր ցուցարարներ «քույր երթեր» են անցկացնում Լոնդոնում` գրավելով կենտրոնական Թրաֆալգար հրապարակը:
Ինչպես նշում է աղբյուրը, ողջ աշխարհում 670 նմանօրինակ երթեր են նախատեսված: