11-ամյա ամերիկացին «էմոցիոնալ թերապիաներ» է անցկացնում Նյու Յորքի մետրոյում
Ամերիկացի 11-ամյա բնակիչը «էմոցիոնալ խորհրդատվության» թերապիա է անցկացնում 2 դոլարով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, 11-ամյա Չիրո Օրտիսը փոքրիկ տաղավար ունի Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում, որտեղ 2 դոլարի դիմաց 5 րոպեանոց թերապիա է անցկացնում, բոլոր նրանց համար, ովքեր խորհուրդի կարիք ունեն:
Ամեն կիրակի տղան մոտ երկու ժամ անցկացնում է մետրոյի կայարանում` փոքրիկ սեղանիկի մոտ նստած, որից ցուցանակ է կախված հետևյալ գրությամբ` «էմոցիոնալ խորհուրդ` 2 դոլարով»:
Որքան է զարմանալի թվա, մարդիկ իսկապես կանգնում են նրա մոտ և օգտվում «խորհրդատու փոքրիկի իմաստության մարգարիտներից»: Ամերիկացիները նրան ամենատարբեր բնույթի հարցեր են տալիս` հարաբերություններից մինչև կարիերային վերաբերող հարցերը:
Մարդիկ նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից շատ հարցեր տալիս, և տղան լավագույնս է իրեն դրսևորում` պատասխան տալով մարդկանց հարցերին և փորձելով լուծում տալ նրանց խնդիրներին: