Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Արթուր Ալեքսանյան. Բարձունքում լինելու համար միշտ պետք է կռիվ տալ

Մարզական տարին Հայաստանի համար աննախադեպ հաջող ստացվեց: Վերջապես մենք ունեցանք Օլիմպիական չեմպիոն ու 3 արծաթե մեդալակիր:

Տարեվերջյան ամփոփիչ հրապարակումներում Mediamax Sport-ը ներկայացնում է հենց Ռիոյի հերոսներին:

Առաջինը հանդիպել ու զրուցել ենք Եվրոպայի եռակի, Աշխարհի կրկնակի ու Օլիմպիական չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հետ:

Օլիմպիական խաղերի ավարտից արդեն 5 ամիս է անցել, բայց կարծես երեկ էր դեռ պայծառ ու արեւային Ռիոյում 20-ամյա ընդմիջումից հետո վայելում էինք Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը:

Ամեն ինչ խառնվել էր իրար՝ երջանկությունն ու ապրումները, հպարտության արցունքներն ու աննկարագրելի ուրախությունը: Վերջապես 4 Օլիմպիական խաղեր անց Հայաստանը կրկին ոսկե մեդալ ուներ ու կրկին հունահռոմեական ոճում:
[[gallery1]]
Երբ հնչեց եզրափակիչ սուլիչը, շատ շփոթված էի, չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Պարզապես լիարժեք հանգստություն զգացի: 20 տարի ոսկե մեդալ չէինք ունեցել, շատ էի ցանկացել, որ այդքան դադարից հետո հենց ես այն բերեմ Հայաստան:

Երկար էի սպասել օլիմպիական ոսկուն, հանգստացա, որ ոչ մեկին հուսախաբ չարեցի ու հասա հիմնական նպատակիս: Այդ մեդալը հավերժ կմնա հայկական սպորտի պատմության մեջ: Բայց ձեռքբերածով չեմ բավարարվելու, նորից մարզվում եմ ու նորից առաջ եմ շարժվելու:

Արթուրն ի սկզբանե ծնվել էր Օլիմպիական չեմպիոն դառնալու համար: Ոսկե մեդալը նրանից դեռ 2012-ի լոնդոնյան խաղերում էինք սպասում: Սակայն 1/4  եզրափակչում ցավալի պարտություն եղավ ու նա բավարարվեց միայն բրոնզով: Հնարավոր չէ մոռանալ նրա մտախոհ ու տխուր հայացքը պատվոհարթակին կանգնած: Շատ մարզիկների համար բրոնզն արդեն իսկ մեծ նվաճում կլիներ, բայց նա այլ գույնի մեդալի հետեւից էր մեկնել Օլիմպիական խաղեր: Այդ մեդալը նրա կրծքին փայլեց 4 տարի անց:
[[gallery2]]
Օլիմպիական խաղերը նման չեն մնացած մրցաշարերին, կանխատեսումներ անել հնարավոր չէ, ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Այս խաղերում բոլորն էին ինձնից ոսկե մեդալ սպասում, ու դա էլ ավելի էր դժվարացնում իմ խնդիրը:  Չէի ցանկանում որեւէ մեկին հուսախաբ անել:

Բոլոր հնարավոր մրցաշարերում հաղթել եմ, մինչեւ այսօր շատ լավ կարիերա եմ ունեցել ու հույս ունեմ, որ հետագայում էլ այն կշարունակվի: Ես գիտեմ, թե ինչ ծանր մարզումների միջով եմ անցել, ինչ դժվար օրեր ու վնասվածքներ եմ ունեցել, բայց դե Օլիմպիական չեմպիոն դառնալու համար պետք էր այդ ամենը հաղթահարել: Առանց դժվարությունների հաղթանակներ չեն լինում:

Երբեք չեմ թաքցրել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ հիացմունքս ու չեմ դադարել ոգեշնչվել նրա աշխատասիրությամբ, նպատակներին հասնելու կամքով եւ չհանձնվելու հատկությամբ: Իրեն էլ եմ այդ մասին խոստովանում, փոխարենն ինձ «պարգեւատրում է» լայն չեմպիոնական ժպիտով:
[[gallery3]]
Իմ կարծիքով անհասանելի նպատակներ չկան, պարզապես այդ նպատակներին հասնելու համար ամենօրյա ջանքեր, մեծ աշխատասիրություն ու ձգտում է պետք: Այդ եղանակով ցանկացած նպատակի էլ կարելի է հասնել, անհաղթահարելի ոչինչ չկա:

Բարձունքում լինելու համար պետք է միշտ կռիվ տալ, պայքարել, չբավարարվել ունեցածով ու միշտ առաջ շարժվել: Հաղթանակներից երբեք չեմ հոգնում, դա ապացուցում եմ մարզումների ժամանակ: Հիմա էլ նույն կերպ եմ մարզվում, ինչպես մինչեւ Օլիմպիական խաղեր մեկնելը:

Ցավոք, Օլիմպիական խաղերի փակման արարողությանը «Մարականայում» մեզ հետեւել չհաջողվեց: Մեր լրագրողական թիմը հենց այդ երեկո պետք է վերադառնար հայրենիք: Ռիոն մեզ ճանապարհեց խենթ քամիներով ու փոթորկոտ եղանակով: Մինչ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դեռ երկար ժամանակ նստած էինք մեր ինքնաթիռում, ողջ սպորտային աշխարհը հրաժեշտ էր տալիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
[[gallery4]]
Բառերով դժվար է նկարագրել, թե նման պահերին ինչ ես զգում: Փակման արարողության ժամանակ մեր դրոշակակիրը ես էի, բայց այնպիսի զգացողություն ունեի, որ ամբողջ Հայաստանով ենք քայլում: Զգում էի, որ բոլորն ինձ հետ են, մենք մի ամբողջություն էինք դարձել:

Ես միշտ ասել եմ, որ այդ հաղթանակը միայն իմը չէ, մեր մարզիչների տքնաջան աշխատանքի շնորհիվ ենք հասել այդ նվաճմանը: Այս հաղթանակը նաեւ մեր ազգինն է: Հետո նաեւ շատերն են ասել, որ այն միայն քոնը չէ: Ես էլ եմ դա զգացել ու շատ ուրախ եմ, որ մենք միասին ենք այն կերտել:

Դեռ չեմ գիտակցում, որ արտասովոր բան եմ անում կամ պատմություն կերտում: Այդ ամենը, երեւի, կհասկանամ սպորտային կարիերաս ավարտելուց հետո: Մեր մյուս Օլիմպիական չեմպիոններն ու տիտղոսակիր մարզիկներն էլ են ասել, որ սպորտը թողնելուց հետո նոր լիովին կարող ես հպարտանալ քո նվաճումներով:

Թեեւ Արթուրը դեռ լիովին չի գիտակցում իր մեծությունն ու երբեք էլ գլուխ չի գովում իր նվաճումներով, դա չի խանգարում նրանով հիանալ ու ոգեշնչվել: Մանավանդ այս տարվա սկզբին՝ ապրիլին տեղի ունեցած դեպքերից, կորուստներից ու ցավից հետո մեզ այնքան էր պետք այդ հաղթանակն ու այն վայելելու բերկրանքը:

Իրենց ապրած բոլոր անհավանական րոպեների համար մեր հայրենակիցները վարձահատույց եղան օլիմպիական մեդալակիրներին՝ իսկական տոնի վերածելով նրանց ժամանումը: 
[[gallery5]]
Մեզ միշտ էլ շատ լավ են դիմավորել տարբեր մրցաշարերից, բայց Օլիմպիական խաղերի ժամանակ ամեն ինչ այլ էր: Այդպիսի ընդունելություն երբեք չէր եղել: Նման վերաբերմունքը շատ է օգնում ու ծանրագույն պահերին ուժ տալիս: Մրցաշարի ժամանակ մենք զգում ենք, որ մենակ չենք, այլ մի ամբողջ ազգ է կանգնած մեր հետեւում:

Մեր ժողովուրդն, իրոք, ինձ շատ մեծ ուժ է տալիս, ոգեշնչում է հետագա մրցումների համար: Շնորհակալ եմ բոլորին նման վերաբերմունքի համար ու որ այդքան յուրահատուկ կերպով են ընդունում մեր հաղթանակները:

Արթուր Ալեքսանյանը գիտի այս կյանքում իր իրական կոչումն ու անդադար աշխատում է իր նպատակներին հասնելու համար: Նա իր օրինակով օգնում է սպորտում առաջին քայլերը կատարող երեխաներին հավատալ իրենց ուժերին, չհանձնվել վճռական պահերին ու անկախ բոլոր կոչումներից համեստ ու հասարակ լինել:
[[gallery6]]
Մեծ ուրախություն եմ ապրում, երբ երեխաներն ինձ տեսնելով գալիս են ըմբշամարտի: Դրանով ինչ- որ չափով նաեւ ես եմ իմ ներդրումն ունենում ու երեխաներին բերում մարզադահլիճ: Շատ կարեւոր է սպորտով զբաղվել, կտրվել առօրյա վտանգներից, պարտադիր չէ, որ բոլորը չեմպիոններ դառնան, բայց առողջ ու ֆիզիկապես ուժեղ մարդիկ կլինեն:

Մանկապատանեկան սպորտի վրա մեծ ուշադրություն է պետք դարձնել, նաեւ մարզադահլիճների որակը բարելավել, նորոգել դրանք, պայմաններ ստեղծել, որ ավելի շատ ու լավ մարզիկներ ունենանք:

Իր հաղթական քաղաքների շարքին՝ Բելգրադ, Թբիլիսի, Վանտա, Տաշքենդ ու Լաս Վեգաս, Ալեքսանյանն ավելացրեց նաեւ Ռիոն: Բայց որտեղ էլ լինի հոգով, բարբառով ու հումորով իսկական գյումրեցի է: Շարունակում է չսիրել հարցազրույցներ տալ ու շատ խոսել իր մասին: Ի վերջո, նրա իսկական տեղը եռագույն գորգն է, որտեղ նա միշտ անկաշկանդ է ու այնքան համարձակ...
[[gallery7]]
Ռիոն ինձ շատ դուր եկավ, գեղեցիկ քաղաք էր, իր ծովափով, Հիսուսի արձանով ու մնացած տեսարժան վայրերով: Բայց այն ինձ համար առաջին հերթին կհիշվի այնտեղ ունեցած հաղթանակով:

Մեր Օլիմպիական թիմը շատ լավ արդյունք գրանցեց Ռիոյում: 32-րդ խաղերը հաջողված եմ համարում Հայաստանի համար: Վերջապես ոսկի ունեցանք ու 3 արծաթ: Եթե վնասվածքներ չլինեին, մեդալներն ավելի շատ կլինեին:

Օլիմպիական ոսկե մեդալս պահում եմ մեր տանը մյուս մեդալների հետ: Ոսկիներն, իսկապես, շատ են, երբեք էլ դրանք չեմ հաշվել ու թիվը չգիտեմ:

Հասմիկ Բաբայան

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net