Ինտերպոլը հետախուզում է հայտարարել «օրենքով գող» Շակրո Մոլոդոյի «աջ ձեռքը» համարվող Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ
Միջազգային հետախուզում է հայտարարվել հեղինակություն համարվող գործարար Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ,ով հանդիսանում է «օրենքով գող» Զախարի Քալաշովի (Շարկո Մոլոդոյ) «աջ ձեքը»:
Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն` նշելով, որ նա Շարկո Մոլոդոյի հետ սերտ կապի մեջ է եղել վերջինիս հանցավոր կարիերայի սկզբից ևեթ և պատասխանատու է եղել նրա բոլոր ֆինանսական գործերի համար:
«Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Օպերատիվ տվյալների համաձայն` նա այժմ թաքնվում է Հայաստանի տարածքում», - պարբերականին հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը: Նրա խոսքով` Մանուկյանի նկատմամբ իրականացվող միջոցառումները անմիջական կապ ունեն Անվտանգության դաշնային ծառայության հետաքննության հետ` ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի (հանցավոր համայնքի կազմակերպում):