Պետությունների սահմաններ, որոնց գեղեցկությունն ապշեցնում է (լուսանկարներ)
Մոլորակի տարբեր կետերում գտնվող պետությունների սահմանները տարբեր տեսք ունեն: The Business Insider հրատարակությունը ցույց է տվել որոշ երկրների պետական սահմանները: Լուսանկարներում պատկերված են թե՛ սահմանաբաժան պատեր ու գետեր, թե՛ պետությունների սահմանները ցույց տվող սովորական ճանապարհային նշաններ:
Նշվում է, որ որոշ լուսանկարներ արվել են արբանյակներից ու ցույց են տալիս սահմանաբաժան կառույցների հետաքրքիր նախշերը, որոնք տեսանելի են միայն մեծ բարձրությունից:
Հայիթիի սահմաններն արբանյակից
Եգիպտոսի և Իսրայելի սահմանը տիեզերական կայանից
Բերինգյան նեղուցը բաժանում է Ալյասկան ու Սիբիրի Չուկոտյան թերակղզին
Բրազիլիան ու Արգենտինան բաժանում է Իգուասու ջրվեժը
ԱՄՆ և Մեքսիկայի սահմանաբաժան ցանկապատը
ԱՄՆ և Մեքսիկայի սահմանաբաժան ցանկապատը գյուղական վայրում
ԱՄՆ ու Կանադան բաժանված են Նիագարա ջրվեժով
Սիքսաոլա գետի կամուրջը բաժանում է Կոստա Ռիկան և Պանաման
Նիդեռլանդների ու Բելգիայի սահմանը
Անգլիայի ու Շոտլանդիայի սահմանը