Ահա, թե ինչպիսին կարող են լինել Volkswagen-ի ապագա էլեկտրական մեքենաները (լուսանկարներ)
Volkswagen-ի նոր սպորտային մեքենաների դիզայնի արտոնագրերն ու առաջին լուսանկարները թույլ են տալիս պատկերացնել, թե ինչպիսին է լինելու գերմանական կոնցեռնի ապագա էլեկտրամեքենաների շարքը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, արտոնագրված դիզայնից շատ բան ենթադրել հնարավոր չէ: Կարելի է միայն վստահ նշել, որ այն էլեկտրական մեքենաների դիզայն է, որոնց շարքում նաև միկրոավտոբուսի դիզայն է առկա:
Հայտնի է, որ գերմանական ավտոկոնցեռնը մտադիր է 30 կամ ավելի էլեկտրականացված մոդելներ ներկայացնել մինչև 2025 թվականը:
Ըստ լուսանկարների` նորագույն մոդելների շարքում կլինի երկդռնանի կուպեն` աերոդինամիկ դիզայնով: Ինչպես նշվել էր հունվարին կայացած Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ, էլեկտրական մեքենաներն առանց վերալիցքավորման կկարողանան 400-600 կմ տարածություն անցնել: