Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոց կվերադառնա՝ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության գաղափարախոսության արդյունավետ կիրառման երաշխիքի պայմանով
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոց կվերադառնա՝ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության գաղափարախոսության արդյունավետ կիրառման՝ քաղաքական երկխոսության միջոցով իրավիճակի հանգուցալուծման երաշխիքի պայմանով: Այդ մասին հուլիսի 21-ի երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՙՀուլիսի 17-ից հետո այս ողջ ընթացքում իմ բոլոր գործողությունները համապատասխանել են այն ռազմավարությանը և քաղաքականությանը, որը հռչակել էր ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը, որը գտնում է, որ երկրում քաղաքական ճգնաժամը կարելի է լուծել միայն քաղաքական երկխոսության ձևավորման ճանապարհով՚,- հայտարարել է Փաշինյանը:
ՙԻնչ-որ փուլում միջնորդի դեր ստանձնելու կամ որևէ կերպ Խորենացի փողոցում ցույցի մասնակիցներին գլխավորելու ցանկություն չեմ ունեցել՚,- նշել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ երեկվա զարգացումներից հետո, երբ փողոցում միմյանց հասցեին վիրավորական խոսքեր և հայհոյանքներ հնչեցին, ՙխիստ կասկածելի նպատակներով և կասկածելի վարքագծով՚ մարդկանց հետ միևնույն հրապարակ վերադառնալու պատճառ չի տեսնում:
Ամեն դեպքում, ինչպես հավաստիացրել է ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության վարչության անդամը, ինքը և իր կողմնակիցները Խորենացի կվերադառնան՝ կուսակցության գաղափարախոսության երաշխավորված և արդյունավետ կիրառման պայմանով: