Օդեսայի քաղաքապետը հայտնել է Սաակաշվիլիի թիմի կողմից սպառնալիքների մասին
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Օդեսայի նահանգի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի թիմի կողմից 2015թ. հոկտեմբերին կայացած ընտրությունների ընթացքում, գրում է Интерфакс-Украина-ն:
«Ինձ ուղղակիորեն ասվել է, և ես կարծում եմ, որ պատասխանատու եմ իմ խոսքերի համար, չգիտեմ` ինչպես է մյուս կողմում, ասվել է, որ ընտրությունները կլինեն 2 փուլով, և դա չի քննարկվում: Եվ դա նախքան ձայների հաշվարկները, նախքան քվեատուփերի բացելը»,- հայտնել է Տրուխանովը:
Նրա խոսքով, իրեն հայտարարել են, որ իր արդյունքը 47.6% է, իսկ նրա քաղաքական ընդդիմադիրի արդյունքը 30.4%, և «դա չի քննարկվում»:
«Եթե ես չհամաձայնվեմ այդ արդյունքի հետ և 2-րդ փուլի հետ, իրավապահ ամբողջ մեքենան կուղղվի ինձ վրա: Եվ նրանք ցույց կտան` ինչպես կարող են աշխատել նրանց հետ, ովքեր չեն լսում խորհուրդները»,- ասել է քաղաքապետը:
2015թ. նոյեմբերի 2-ին ԿԸՀ-վ Տրուխանովին ճանաչել է Օդեսայի ընտրված քաղաքապետ առաջին փուլում` 51.3% արդյունքով: