Նոր խոսք շքեղության ոլորտում. Boeing 787-ը վերածել են 300 մլն դոլարանոց անհատական ինքնաթիռի (լուսանկարներ)
Kestrel Aviation Management ընկերությունը նորություն է ներկայացել անձնական ինքնաթիռների աշխարհում:
Ինչպես գրում է Business Insider-ը` ընկերությունը Boeing 787 օդանավը վերածել է շքեղ դասի անձնական տուն-ինքնաթիռի, որը կարող է 17 ժամյա ուղևորություն կատարել:
Իհարկե Boeing 787-8-ի արժեքը բավականին բարձր է: Այն կարելի է վարձել 224.6 մլն դոլարով, մինչդեռ հավելյալ ծառայություններն ու ինտերիերի հարմարությունները գնահատվում են 100 մլն դոլար:
Գլխավոր ննջասենյակը առանձնացված է ինքնաթիռի մյուս սրահներից: Այն ձայնամեկուսիչ է և համալրված է king չափսի մահճակալով: Ինքնաթիռում նաև գլխավոր սանհանգույց կա` համալրված բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում 5 լոգասենյակ կա: Հյուրասրահը ներառում է առաջին կարգի 18 նստատեղ, որոնք հարմարեցված հանգիստ քնի համար: