Հայտնի ռեժիսորներն ու նրանց մուսաները՝ AdMe.ru-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Դեռ հնագույն ժամանակներում յուրաքանչյուր ստեղծագործ մարդ ուներ իր մուսան, որը ոգեշնչում էր նրան գլուխգործոցներ ստեղծելու հարցում։ Այդ օրերից մինչ օրս ոչինչ չի փոխվել՝ ռեժիսորները, գրողները և այլ ստեղծագործ անձինք ոգեշնչման աղբյուր են շարունակում փնտրել իրենց սիրելի կանանց մեջ։
AdMe.ru-ն ներկայացնում է ռեժիսորների և դերասանուհիների մասնակցությամբ լուսանկարներ, որոնց համատեղ աշխատանքը մեզ բազմաթիվ հիանալի ֆիլմեր է պարգևել։ Կայքը նաև հիշեցնում է՝ յուրաքանչյուր հզոր տղամարդու հետևում հզոր կին է կանգնած։
Քվենտին Տարանտինո, Ումա Թուրման
Տարանտինոն մեկ անգամ չէ, որ ասել է, որ իր մուսան անկրկնելի Ումա Թուրմանն է։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը «Քրեական ընթերցվածք»-ն է։
Պեդրո Ալմոդովար, Պենելոպե Կրուս
Նրանց համատեղ աշխատանքները՝ «Ամենն իմ մոր մասին», «Վերադարձ», «Կենդանի մարմին» և այլն, արժանացել են բազմաթիվ պարգևների ու մրցանակների։
Ալֆրեդ Հիչքոք, Գրեյս Քելի
Երբ առաջին անգամ Հիչքոքը տեսել է շիկահեր Քելիին, նա միանգամից դուր է եկել ռեժիսորին իր «սեքսուալ էլեգանտությամբ», և ռեժիսորն առանց երկար մտածելու՝ նրան հրավիրել է իր ֆիլմերում նկարահանվելու։
Վուդի Ալեն, Դայան Կիտոն
Չնայած, որ նրանց սիրավեպը կարճ կյանք ունեցավ, նրանց ընկերությունը երկար տևեց։ Շատերը կարծում են, որ հենց Կիտոնի հետ է Ալենը ստեղծել իր ամենալավ ֆիլմերը՝ «Սեր և մահ», «Մանհեթեն», «Էնի Հոլ», «Քնածը» և այլն։