Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը գուցե Ալիևը գլխով է համաձայնել. քաղաքագետ

Tert.am–ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադառնում է հարցին, թե արդյո՞ք Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման շուրջ (ինչի մասին հայտարարել էր եռանախագահությունը) եղել է բանավո՞ր, թե գրավոր, համաձայնեցված, թե՞ չհամաձայնեցված առաջարկ: Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպման հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե նման պարտավորություն իրենք չեն ստանձնել:


-Պարոն Պապյան, Վիեննայից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը  հայտարարեց, որ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման պարտավորություն չեն ստանձնել, ինչից կարելի է ենթադրել, որ դա համաձայնեցված չի եղել: Ի՞նչ եք կարծում` համաձայնեցված է եղել, թե չէ: Եվ արդյո՞ք բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է եղել:


-Նման կարևոր բաների` դիտորդական առաքելությունների կազմի և հետաքննական մեխանիզմների, անպայման պետք է լիներ գրավոր և մանրամասն ամրագրված: Ճիշտն ասած` նույն օրը, երբ Սերժ Սարգսյանն օդանավի մեջ հարցազրույց էր տալիս,ինձնից մեկնաբանություն են ուզել, ես ասել եմ` սպասենք` ինչ կլինի, որովհետև կասկածելի է: Չեմ բացառում, որ կարող է` Ալիևը բանավոր ինչ-որ գլխով արել է, որ կտեսնենք, կքննարկենք, բայց, այն, որ ինքը հաստատ որևէ բան չի ստորագրել, դա ակնհայտ է, որովհետև եթե ինչ-որ փաստաթուղթ լիներ ստորագրված, նախ դրա մասին կողմերը հայտարարություն կանեին: Եվ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ դա եռանախագահության ցանկությունն է:


-Բայց չէ՞, որ նրանք այդ մասին հայտարարել են իրենց հայտարարության մեջ:


-Այո, բայց եռանախագահները միջնորդ են, նրանց դիրքորոշումը Ադրբեջանի դիրքորոշում չէ, մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Այլ բան է, որ համանախագահները պետք է տեղում պարտադրեին և ոնց որ ասած` հնգակողմ մի բան ստորագրեին: Բայց քանի որ նման փաստաթուղթ չկա, ադրբեջանցիներն էլ իրենց խոսքի տերը չեն, եթե անգամ եղել է բանավոր պայմանավորվածություն, փաստ է, որ Ադրբեջանն արդեն որերորդ անգամ հրաժարվում է: Դրա համար էլ մենք միշտ էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի հետ բանակցելիս: Իսկ Ձեր այն հարցը, որ, լավ, անգամ, բանավոր, բայց համաձայնեցվա՞ծ է եղել, չեմ կարող ասել, որովհետև դրա մասին որևէ մեկը հստակ հայտարարություն չի արել:


-Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և ավելացրել, որ  հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:


-Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն, իհարկե, մտահոգիչ է, բայց պետք է հստակորեն պատկերացնել, որ կրկնում է այն, ինչ ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում: Այսինքն` 7 շրջանների հանձնումը հակամարտության լուծման բաղադրիչներից է, իսկ մյուսը, որ հետագա բանակցությունների ընթացքում պիտի որոշվի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Այսինքն` չի ասվում` փուլային տարբերակ է, թե ինչ պետք է լինի: Միակ բանը, որի մասին չի խոսել, այն է, որ այդ ընթացքում Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Եվ այն, որ ասել` նախ` տարածքներ, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ապա Մադրիդյան սկզբունքներն է դա: Ասում ենք չէ, որ իշխանությունները տվել են համաձայնություն Մադրիդյան սկզբունքներին. Տարածքների հանձնում, փախստականների և տեղահանվածների վերադարձ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի շնորհում, հետո միայն պլեբիսցիտի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում: Դա Մադրիդյան սկզբունքներն են, հենց դրա համար էլ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են կոնկրետ իմ և շատ-շատերի համար: Դա, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, մենք մեզ անընդհատ խաբում ենք, որ այդպես չէ, այդպես է…Մորնինգսթարը չի շեղվել Մադրիդյան սկզբունքներից: Սերժ Սարգսյանն ինքը ասաց, որ Կազանում ընդունել է Կազանի սկզբունքները, որոնք ավելի վատն են, քան Մադրիդյանը:


-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ վերջին մեկ ամսում ամերիկյան կողմն արդեն 7-րդ անգամ է ասում, որ խնդիրը պետք է շուտափույթ կարգավորվի, այսինքն` ստատուս քվոն չպահպանվի:


-Եթե իմ հարցազրույցներին հետևել եք, հատկապես  2013-ից, երբ մենք անսպասելիորեն մտանք ԵՏՄ, ես հստակ ասացի, որ դա արվեց, որովհետև Հայաստանի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի պատժամիջոցներից, հատկապես Ղարաբաղի հարցում: Հիմա սպասենք, տեսնենք, թե Եվրոպան ու ԱՄՆ-ը ինչ պատժամիջոցներ կառաջադրեն Հայաստանի դեմ և դրանք, հաստատ, պակաս ցավոտ չեն լինի: Սա այդ պատժամիջոցներից մեկն է, այսինքն` իմ թշնամու բարեկամը, իմ թշնամին է: Չմոռանանք, որ այսօր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները խիստ լարված են, եթե ոչ թշնամական, և Հայաստանի  միակողմանի կողմնորոշումը բերում է նրան, որ ԱՄՆ-ի հետ ունենք այն հարաբերությունները, ինչ որ ունենք: Սա ցավալի իրողություն է,կանխատեսելի և որի մասին առնվազն երկու տարի առաջ խոսվել է, այդ թվում` իմ կողմից: Սա դեռ վերջը չէ, և շատ ավելի կոշտ բաներ կարող են լինել:


- Բնական է, որ ամերիկյան դեսպանները տանում են ամերիկյան կառավարության գիծը, ինչու, հետևաբար, Երևանում Միլսը չհայտարարեց այդ մասին, Մորնինգսթարը հայտարարեց:  Կարելի՞ է ասել, որ դեսպաններն էլ տեղերում դառնում են, այնտեղ` ավելի պայմանական ասած` ադրբեջանամետ, Երևանում` ավելի հայաստանամետ:


-Այո, բայց մենք չգիտենք ինչ միջավայրում է տեղի ունեցել հարցազրույցը, ինչպես են կորզել նման հայտարարություն: Եվ, կրկնում եմ, Մորնինգսթարը չի շեղվել Մադրիդյան սկզբունքներից: Իսկ այն, որ ասում եք` ավելի «մետ», բնական է, որ այնտեղ, որտեղ հյուր ես, չես ասում բաներ, փորձում ես ավելի նրբանկատ լինել: Բայց, եթե այստեղ հարցնեք Միլսին, թե որն է ամերիկյան դիրքորոշումը, կասի, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Մադրիդյան սկզբունքները, ուղղակի չի մանրամասնի: Եթե մանրամասնի, կպարզվի, որ երկու դիվանագետները նույն բանն են ասում:




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net