Պետք լինի, կգրավենք այդ 800 հեկտարը, բայց ինչ իմաստ ունի այս փուլում խախտել հրադադարը Ա. Մխիթարյանը` Սեֆիլյանի հայտարարության մասին
«Աֆղանական պատերազմի վետերանների միության» անդամ, ազատամարտիկ, պատգամավոր Արմեն Մխիթարյանը (ձախից 3-րդը) այն կարծիքին է, որ առանց երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշման, որևէ մեկը չի կարող դիմել ռազմական գործողությունների:
«Կա պետություն, կա հայկական բանակ, Զինված ուժեր, Գլխավոր գերագույն հրամանատար, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է որոշի` այս փուլում, երբ լուրջ քաղաքական դիվանագիտական բանակցությունների մեջ են մտել, համանախագահները` Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան տարբեր առաջարկներ են ներկայացնում, ի՞նչ իմաստ ունի հրադարը խախտել: Պետք լինի, կգրավենք, բա ինչ պետք է անենք»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց «Աֆղանական Արմեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը տեղեկացրել էր, թե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է ինքը՝ իր նախագահությամբ գործող «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» նախաձեռնությանը կամավորագրված ազատամարտիկների հետ համատեղ կրելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական գործի ամբողջ պատասխանատվությունը»: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի գրաված այն 800 հեկտարին, որի մասին ՀՀ Նախագահը խոսեց Վիեննայից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ զրույցում։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է տեղին Ժիրայր Սեֆիլյանի կոչը, Արմեն Մխիթարյանն ասաց, որ նման կոչով մարդիկ միգուցե կարող են հանդես գալ, բայց ոչ դիմել գործողությունների: