Կույր կինոքննադատը, ով երբեք որևէ ֆիլմ չի դիտել (տեսանյութ)
Թոմի Էդիսոնը բնակվում է Միացյալ Նահանգներում, նա ի ծնե կույր է և կյանքի ընթացքում որևէ ֆիլմ չի դիտել։ Սակայն տեսողությունից զրկված լինելու փաստը չի խանգարել Էդիսոնին կինոտեսություններ ստեղծել տարատեսակ ֆիլմերի վերաբերյալ:
AdMe.Ru կայքը, տպավորվելով Էդիսոնի պատմությամբ, որոշել է ուշագրավ անդրադարձ ներկայացնել հիացմունքի արժանի կինոքննադատի մասին:
Մի անգամ Թոմին իր ընկերոջ` Բենի հետ հերթական մարտաֆիլմը քննարկելիս բողոքել է, որ համարյա ոչինչ չի հասկանում, քանի որ նման ֆիլմերում հիմնական շեշտը դրվում է հատուկ էֆեկտների վրա, իսկ կուլմինացիոն պահը կատարվում է լիակատար լռության պայմաններում: Լսելով ընկերոջ բողոքները` Բենն առաջարկել է Թոմիին կույր մարդու անունից կինոռեցենզիաներ գրել: Առանց երկար-բարակ մտածելու` Թոմին համաձայնել է` չկասկածելով անգամ, որ հենց այդ օրվանից սկսվելու է կինոքննադատի իր կարիերան:
Այդ օրն ընկերները գնացել են կինոթատրոն. Բենն ընդհանրապես չի օգնել Թոմիին, ոչինչ չի պատմել ու չի նկարագրել։ Մինչդեռ Թոմին ֆիլմը «դիտել» է լիակատար լռության մեջ` կենտրոնանալով միայն սցենարի, երաժշտության ու ձայնային էֆեկտների վրա: Դիտումից հետո նրանք գնացել են տուն` «գրելու» առաջին կինոքննադատությունը: Ստացված տեսանյութը նրանք տեղադրել են YouTube-ում, ինչից հետո այն համացանցում տարածվել է կայծակնային արագությամբ:
Մի տեսանյութին հաջորդել է մյուսը և աստիճանաբար կույր կինոքննադատն ունեցել է միլիոնավոր հետևորդներ: