36,5 մլն դոլար. Ռիչարդ Գիրը վաճառքի է հանել իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը կրկին վաճառքի է հանել իր շքեղ առանձնատունը, որը փորձում է վաճառել արդեն 3 տարի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, անցած 3 տարում դերասանն այս տունը վաճառքի է հանել 4 անգամ, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել:
Այժմ Գիրը շքեղ անշարժ գույքի համար պահանջում է 36.5 մլն դոլար, ինչը մոտ 2 անգամ ցածր է 2013թ. այս տան համար պահանջած գնից (65 մլն դոլար):
Աղբյուրը մանրամասնում է, որ 1902թ. Նյու Յորքում կառուցված առանձնատունն ունի 12 ննջասենյակ, 12 լոգասենյակ, լողավազան, թեյարան ու հրաշալի պարտեզներ:
Նշվում է, որ դերասանն այն ձեռք էր բերել 2005թ.` 11.3 մլն դոլարով: