ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի մեծ գլաքարերը պատկերող լուսանկարը
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է լուսանկար, որում երևում են Մարս մոլորակի վրա առկա հսկայական գլաքարերը՝ պատված ցնդող ածխածնի երկօքսիդով։
Այս գործընթացը, որը տեղի է ունենում մոլորակի հարավային կիսագնդում, նշանակում է ձմռան ավարտը, հայտնում է ՆԱՍԱ-ն։
Մեծ գլաքարերը գտնվում են տեղանքում, որը պատված է ավազաթմբերով։ Ածխածնի երկօքսիդի սուբլիմացիան (նյութի անցումը պինդ վիճակից անմիջապես գազային վիճակի, հեղուկ վիճակի շրջանցումով) տեղի է ունենում արևային լույսի ներքո։ Սուբլիմացիայի վայրը կարելի է նկատել լուսանկարի վրա առկա մուգ կետերի միջոցով։
Պատկերը ստացվել է HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական սարքի միջոցով։
Ներկայում Մարսի ուղեծրի վրա գտնվում է 5 կայան, դրանցից երեքն ամերիկյան են՝ Mars Odyssey-ը (2001 թվականից), MRO-ն (2006-ից) և MAVEN-ը (Mars Atmosphere and Volatile EvolutioN, 2014-ից)։