Լիբանանում կկառուցվի Բոնդի ոճով բացառիկ առանձնատուն (լուսանկարներ, տեսանյութ)
Լիբանանում իրականացվելու է բավական հավակնոտ ճարտարապետական մի նախագիծ, որի շրջանակում կառուցվելու է ժայռի մեջ «մխրճված» գերժամանակակից առանձնատուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բոնդի ոճով կառուցվելիք շինությունը ստացել է Casa Brutale անվանումը:
Հայտնի է, որ ի սկզբանե որոշված է եղել այն կառուցել Հունաստանում, որի դեպքում տնից անկրկնելի տեսարան կբացվեր դեպի Էգեյան ծովը: Սակայն այժմ պատվիրատուի պահանջները փոխվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ տան դիզայնն արվելու է մինիմալիստական ոճով, իսկ ժայռի մեջ «թաքնված» լինելու հանգամանքը թույլ կտա լիովին մեկուսանալ արտաքին աշխարհից ու շրջապատի հետաքրքրասեր հայացքներից:
Նշվում է, որ առանձնատունը կունենա հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Տան կառուցման համար օգտագործվելու են հիմնականում բետոնե ծանր սալաքարեր, ապակի և փայտ: