Լոս Անջելեսում բացվել է Դևիդ Բոուի անհայտ լուսանկարների ցուցադրությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսի Mr Musichead Gallery պատկերասրահում բացվել է բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին նախկինում անհայտ լուսանկարների ցուցադրությունը:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը` լուսանկարների հեղինակն է հայտնի լուսանկարիչ Մարկուս Կլինկոն, ով մասնագիտանում է հայտնի անձանց լուսանկարչության գործում: Ցուցադրությանը ներկայացված լուսանկարներն արվել են 2001-2002 թթ.:
Ցուցադրության տոմսերի վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն Gabrielle's Angel հիմնադրամին, որը ուսումնասիրություններ է կատարում քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում:
Երգիչ, երգահան, դերասան և նկարիչ Դևիդ Բոուին կյանքից հեռացել է այս տարվա հունվարի 10-ին` 69-ամյա հոբելյանը նշելուց և Blackstar նոր ալբոմի թողարկումից 2 օր անց: Արտիստը մեկուկես տարի պայքարել է լյարդի քաղցկեղի դեմ: