Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Հայերի ու հրեաների, Եղեռնի ու Հոլոքոստի մասին

Ապրիլի 13-14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացել էր իսրայելական եւ հայկական համեմատական հեռանկարների թեմայով «Ցեղասպանություն եւ գրականություն» գիտաժողովը:

Մեդիամաքս-ը զրուցել է գիտաժողովի մասնակիցներից մի քանիսի հետ:

Յաել Բեն-Զվի Մորադ

Դոկտոր Յաել Բեն-Զվի Մորադն իսրայելական եւ պաղեստինյան կինոյի եւ գրականության հետազոտող է: Դասավանդում է Նեգեվի Բեն Գուրիոն համալսարանում: «Հայրասպանություն. գենդերը եւ ազգայնականությունը պաղեստինյան կինոյում» եւ «Հարսանիք ձյան մեջ» գրքերի հեղինակն է:

Առաջին անգամն էր, որ լրջորեն ծանոթացա հայոց ցեղասպանության հարցին: Ինձ միշտ շատ է հետաքրքրել Ատոմ Էգոյանի աշխատանքը, մասնավորապես, հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը: Այն մի կողմից ցույց է տալիս աղետը, մյուս կողմից՝ շեշտում ցեղասպանության հոգեբանական հետեւանքները: Կուզենամ ավելի խորանալ, ծանոթանալ, ուսումնասիրել հայոց ցեղասպանության հարցը, այն իսկապես շատ ծավալուն թեմա է:

Կարծում եմ, հրեաների հոլոքոսթն ու հայերի ցեղասպանությունը շատ տարբեր է:  Մենք աղետից հետո միայն հզորացանք, մեր երկրի առաջին նախագահը՝ Դավիթ Բեն-Գուրիոնը հասկացավ՝ աղետը վերջացել է, մենք գտնվում ենք բրիտանական օկուպացիայի ներքո ու պետք է անկախանալու որոշում կայացնել: Նա կարողացավ սեփական երկրի օգտին օգտագործել հոլոքոսթը, որ անկախանանք, բանակ ունենանք, ինքնապաշտպանվենք: Պատմական այս պահը հիմնաքար դարձավ մեզ համար:

Տեսնում եմ, որ հայերը մինչեւ հիմա հզորանալու ճանապարհներն են փնտրում, որ կարողանան աշխարհին հավատացնել, որ նրանք էլ սեփական իրավունքներ ունեն ցեղասպանությունից հետո: Կարծում եմ, պիտի ամեն առիթ օգտագործենք ու սովորենք միմյանց փորձից:

Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ, թե ոչ, բայց կարծեմ երկար տարիներ հայերը բավականին զուսպ եւ լուռ են եղել այս թեմայի վերաբերյալ: Նկատի ունեմ՝ զոհերի անունների հավաքագրություն չէին իրականացնում, թեմատիկ թանգարաններ չէին կառուցում, ամեն կերպ աշխարհին չէին ապացուցում, թե ինչ է պատահել իրենց հետ: Մենք հենց առաջին վայրկյանից կարողացել ենք հիշողությունը ավելի ուժեղ ու մանրամասն դարձնել: Հիմա մենք կանգ ենք առել մեր ուսումնասիրություններում, բայց ուզում ենք շարունակել, իսկ դուք դեռ շարունակում եք, բայց արդեն ուզում եք կանգ առնել:

Հայերի խնդիրը, որոշ չափով, պաղեստինցիներին եմ նմանեցնում. Երուսաղեմի կենտրոնում Ալ-Աքսա մզկիթն է, առ այսօր իսրայելացիներն ու պաղեստինցիները վիճում են, թե ում է այն պատկանում: Միշտ այդ պատմությունը լսելիս Արարատ լեռն եմ հիշում:

Որպես անհատ կարող եմ կարծիք հայտնել, որ Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, որովհետեւ վախենում է մրցակցությունից, որպեսզի հոլոքոսթը ոչ մի վայրկյանով չզիջի պատմության մեջ ունեցած իր մասշտաբային դիրքը: Մենք միշտ առանձնացրել ենք մեր ցեղասպանությունը աշխարհում տեղի ունեցող մյուսներից, որովհետեւ մեր դեպքում՝ հրեաների ոչնչացումը լավ մշակված համակարգ էր:

Բացի այդ, մեր երկիրը չի ուզում փչացնել Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները, կորցնել զենքից վաճառքից ստացվող գումարները:

Տուրիզմը կամուրջներ կառուցելու լավագույն միջոցն է: Գուցե զարմացնեմ ձեզ, բայց հավատացեք, մեզ մոտ հասարակ մարդիկ ոչինչ չգիտեն հայոց ցեղասպանության մասին, երբեւէ ոչինչ չեն լսել: Այնքան կուզենամ, որ մեր երկրների միջեւ տուրիզմը զարգանա ու մարդիկ կարողանան գան ու տեսնեն ձեր գեղեցիկ երկիրը, ծանոթանան, լսեն, իմանան:

Մենք այսօր այստեղ ենք ու մեր այցով ուզում ենք ցույց տալ, որ ձեր կողքին ենք, դեմ ենք մեր կառավարության քաղաքականությանը հայոց ցեղասպանության չճանաչման, նաեւ զենքի վաճառքի հարցով: Մենք փորձում ենք պայքարել գրչի, խոսքի, գրականության, կինոյի, ուսումնասիրությունների միջոցով: Դա է մեր զենքը:

Ռոյ Գրինվալդ

Ռոյ Գրինվալդն արդի եբրայերեն եւ իդիշ գրականություն է դասավանդում Նեգեվի Բեն-Գուրիոն համալսարանում: Հիմա աշխատում է ջարդերի գրական վկայությունների վրա 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի իդիշի եւ եբրայերեն գրականության մեջ:

Շատ ավելի կարեւոր է խոսել աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին հենց ոճրագործություն գործած երկրներում: Ցեղասպանություն ապրած ազգը իր ողջ պատմության ընթացքում շարունակում է իր ուսերին կրել այդ ծանր բեռը՝ այլ տարբերակ չունենք: Պիտի կարողանանք մեր փորձը օրինակ դարձնել մյուսների համար, որպեսզի ի վիճակի լինենք կանխել հաջորդները: Հրեաները պիտի խոսեն հայոց ցեղասպանության մասին, դուք պիտի խոսեք մեր կոտորածների մասին եւ այդպես շարունակ:

Հոլոքոսթն ու հայոց ցեղասպանությունը իրենց բնույթով տարբեր են, բայց հավատացեք՝ շատ ընդհանրություններ ունենք: Մենք հզորացանք, ձեզ տիրեց սովետական ռեժիմը: Բայց գլոբալ առումով նույն խնդիրներն ունենք, ուղղակի դրանք տարբեր լույսի ներքո ենք դիտարկում:

Ղարաբաղի խնդրի մասին շատ տեղեկացված չեմ եւ ինձ շատ է զարմացնում, թե ինչու ե՞ք դա կապում ցեղասպանության հարցի հետ: Գուցե պետք է այլ կողմից դիտարկել այդ հարցը: Իհարկե, հասկանում եմ, ինչու է դա այդպես, բայց միեւնույն է՝ զարմանում եմ:

Բարոյական տեսակետից որեւէ հարց չկա, բայց հետաքրքրությունների բախման խնդիրն ավելի մեծ ու կարեւոր է այս պահին, դրա համար էլ Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը: Իհարկե, ինձ համար սա ամոթալի երեւույթ է, որեւէ արդարացում չկա: Թուրքիան ուժեղ խաղացող է տարածաշրջանում, Իսրայելն Ադրբեջանի կարիքն ունի, որ դիմակայի Իրանին: Սա է պատճառը, որ մենք չենք ընդունում պատմական փաստերը: Բարոյապես անընդունելի է, բայց քաղաքականությունն անբարոյական է:

Դոկտոր Փեթեր Շ.Լեհնարդ

Դոկտոր Փեթեր Շ.Լեհնարդը միջնադարյան եբրայերեն գրականության ավագ դասախոս է, հետազոտության ոլորտը՝ եբրայերեն ծիսակարգային պոեզիան եւ աշխարհիկ ժանրերը, որոնք ընդհանուր են Միջերկրականի տարածքի քրիստոնեական կիսագնդի մշակույթների մեծամասնության համար:

Ես տեսել եմ Երուսաղեմի հին հատվածում գտնվող փոքրիկ Հայաստանը, այն բավականին էկզոտիկ է, կղզիացած, այնտեղ քեզ հետ հազիվ թե կուզենան խոսել, դու զբոսաշրջիկ ես դառնում սեփական քաղաքում: Իսկ այսօր տեսնում եմ Երեւանը, հանդիպում շփվող մարդկանց հետ, ովքեր լավ գիտեն իրենց պատմությունը:

Հետաքրքիր է, ինձ ասացին, որ անկախ նրանից, հայն այստեղ մկրտված է, թե ոչ, միեւնույն է քրիստոնյա է համարվում:

Կղզիացումը շատ մեծ խնդիր է. ցեղասպանության վերապրած շատ երկրներ մտածում են, որ իրենց խնդիրն ամենածանրն է, միայն իրենցն է, ոչ մեկ իրենց չի հասկանա, աննկարագրելի է, բառեր չկան: Հենց այս խնդրի պատճառով Իսրայելի համար առ այսօր խնդիր է ճանաչել հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ ճանաչել այլ պատմություն, այլ փաստեր: Մենք կարծում ենք, որ միայն մեր հայրերն են մահացել եւ վերջ, սա շատ ծանր հոգեբանական խնդիր է: Բայց քաղաքական առումով՝ բավականին ձեռնտու:

Իսրայելը ռազմական արտահանման առումով աշխարհում երրորդ կամ չորորդ տեղն է զբաղեցնում: Սա ազգային աղետ է: Աշխարհով մեկ այնքան զենք ենք տարածում ու զենք օգտագործելն այնքան հեշտ է դառնում՝ ժամանակի խնդիր է: Արյունոտ բիզնես, ուրիշ ոչինչ:

Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհի համար դեռեւս մեծ խնդիր է, աղետ, որովհետեւ մարդուն սպանելը չափազանց հեշտ է դարձել: Երկրներն ու մշակույթները կույր են միմյանց հանդեպ: Այսօրվա աշխարհը հանդուրժող չէ, չի ընկալում, որ մի տարածքում կարող են տարբեր ազգության, կրոնի մարդիկ ապրել: Ու նրանք էլ սովորական են՝ տուն ունեն, մայր, հայր, երեխա, նույն ավտոբուսն ենք նստում, նույն լողավազանը հաճախում: Մի կողմը ոչնչացնում է եկեղեցիները, մյուսը՝ մզկիթները, անծանոթ լեզվով գրած գրքերը:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net