Միրոնով. Ցեղասպանության հիշողությունն իրավական պաշտպանության կարիք ունի
Առաջին ցեղասպանությունը՝ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների զանգվածային բնաջնջումն էր 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում: Այն իրականացվել է զանգվածային ոչնչացման և տեղահանման միջոցով, որը մահվան է հանգեցրել:
Հենց երիտթուրքերի կառավարությունը առաջին անգամ փորձարկել է մի ամբողջ ժողովրդի զանգվածային ու արագ բնաջնջնամ մեթոդը, որը հետագայում օգտագործվել է Գեմանիայի հանցագործների կողմից: Այդ մասին հայտարարել է Արդար Ռուսաստան կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը:
Նա հիշեցրել է, որ 2015թ.-ի նախօրեին Արդար Ռուսաստան կուսակցությունը ցեղասպանության թեմայով մեծ միջազգային համաժողով էր կազմակերպել: Նախորդ տարվա ապրիլին Պետդուման հայտարարություն է ընդունել՝ իր ցավակցությունը հայտնելով եղբայրական Հայաստանի ժողովրդին, փոխանցում է haqqin.az-ը:
Ըստ նրա, ապրիլին Պետդումայի պատվիրակությունը մասնակցել է Երևանում և Մոսկվայում սգո միջոցառումներին: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ 2015թ.-ի իրադարձությունների շղթայի մի մասն է: Այն չի հետապնդում որևէ մեկին վնասելու կամ հարվածելու նպատակ, այլ այն հիշեցում է պատմական արդարության վերականգնման մասին:
Միրոնովը հավելել է, որ 1915-1922թթ.-ի ողբերգության մասին հիշողությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, ինչպես Նյուրնբերգյան տրիբունալի որոշումները: