Բողոքի ակցիա կանցկացվի Մեծ Բրիտանիայի դեսպանատան դեմ
Հանուն Օրենքի հասարակական շարժումը դատապարտում է Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում: Այդ մասին ասված է շարժման տարածած հայտարարությունում:
2016թ-ի հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական զեկույցների շուրջ, որոնք պատրաստված են Բրիտանիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչների կողմից: Ըստ շարժման անդամների, մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է "բռնիչներ և զավթիչներ"` այսպիսով թև և թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահելաոճին` վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում:
"ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միմիայն Ադրբեջանի շահերից: Մենք չենք հանդուրժելու որևիցե ընդվզում Ղարաբաղի ազատգրված տարածքների նկատմամբ և պատրաստվում ենք մեր բողոքը արտահայտել այստեղ՝ Բրիտանիայի դեսպանատան առջև, հունվարի 25-ին, ժամը 14:00 –ին:
Կոչ ենք անում ողջ հայությանը մեկ մարդու նման լինել Բրիտանիայի դեսպանատան առջև, որպեսզի ցույց տանք, թե ինչ է ասել՝ ստիպել հայերին հանձնել սեփական հողը, որի համար զոհվել են մեր հայրերը, եղբայրները, քույրերը: Որպեսզի ցույց տանք, թե ինչ ուժ ունի հայ ազգը, որը միավորվում է պաշտպանելու սեփական օջախը, քաղաքը, երկիրը: Դե ուրեմն ևս մեկ անգամ ապացուցենք հունվարի 25-ին, ժամը 14:00–ին, որ մենք ուժեղ ենք, երբ միասին ենք", - ասված է հայտարարության մեջ: