Ռուսաստանը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը. տնտեսագետ
Հունվարի 17-ին ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատեցին Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսկան պատժամիջոցների վերացման մասին իրենց պատրաստակամության մասին: Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքների պայմանների առնչությամբ հաստատեց Թեհրանի կողմից բոլոր պահանջների կատարման մասին:
Իրանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը պետք է շատ «մեղմ» քաղաքականություն իրականացնի: Մեր երկիրը Ռուսաստանից կախվածություն ունեցող երկիր է, և այս համատեքստում, Մոսկվան դժվար թե ուրախանա հայ-իրանական համագործակցությունից»,-չորեքշաբթի լրագրողներին ասաց Բոստանջյանը:
Նրա կարծիքով, Ռուսաստանը կհամաձայնի միայն այնպիսի համագործակցությանը Հայաստանի և Իրանի միջև, որը Հայաստանին ավելի ամուր չի դարձնի:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, իհարկե, դրական ազդեցություն կունենա, մասնավորապես` Հայաստանի համար: Իրանի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այդ երկիրը մեր անմիջական հարևանն է»,-ասաց Բոստանջյանը:
Տնտեսագետը նշեց, որ Իրանը Հայաստանի համար հսկայական անտակ շուկա է` ավելացնելով, որ իսլամական հանրապետությունը հզոր էներգետիկ և ռազմավարական պաշարներ ունի: «տնտեսական կապերի առումով, ես խնդիր չեմ տեսնում, որը կարող է խանգարել Հայաստանին օգտվել այդ ամենից»,-ասաց տնտեսագետը: -0-