160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Արի քեզ հեքիաթ պատմեմ». երբ հոգեբանությունը մտնում է գրականության մեջ

Մանկության տարիների Ամանորը հիշելիս՝ մանկական հոգեբան Կարինե Խաչատուրյանը &laquo;Ձյունե թագուհին&raquo; եւ &laquo;Մումի Տրոլլի ձմեռը&raquo; գրքերն է մտաբերում: Ցուրտ ձմռանը դրանք ջերմացնում, հրաշքի սպասումով էին լցնում:

&laquo;Ձմեռային հեքիաթ ստեղծելու գաղափարը վաղուց կար, որովհետեւ տոնական օրերին միշտ փնտրում էի հայերեն մի հետաքրքիր պատմություն ձմռան, ձմռան գեղեցկության մասին: Քանի որ հաճախ մարդիկ ձմեռը չեն սիրում՝ ցուրտ է, մռայլ, նպատակ ունեի&nbsp; ջերմացնող մի բան գրել: Վերոնիկա Բարսեղյանի շատ սիրուն նկարազարդումներն էլ լրացրին գիրքը, ու ստացվեց &laquo;Ձմեռային հեքիաթ&raquo;-ը՝ պատմություն ընկերության, հոգատարության, բարության մասին&raquo;:

Նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքի համար նախատեսված հեքիաթը նաեւ ինտերակտիվ հատվածներ ունի. ընթերցողն անցնում է լաբիրինթոսը, լուծում տառերի խառնաշփոթը, պատասխանում թզուկի հարցերին: Կարինեն ասում է՝ լավ ու հարմարավետ է զգում, երբ միատեղվում են իր շատ սիրելի երկու ոլորտները՝ գրականությունն ու հոգեբանությունը:

&laquo;Այս հեքիաթի շուրջ երկար եմ մտածել, բայց երբ առաջացավ միտքը, որ պիտի 4 հերոս լինի եւ ակնարկ՝ մարդու 4 խառնվածքների մասին, գործս շատ հեշտացավ: Երբ հոգեբանությունը մտնում է գրականության մեջ, ավելի պատկերավոր եմ սկսում տեսնել, կառուցվում է ամբողջ պատմությունը&raquo;,-ասում է Կարինեն:

&laquo;Ձմեռային հեքիաթ&raquo;-ը նրա վերջին գիրքն է:

Գրքեր՝ սրտում ապրող զգացմունքների մասին

Ամեն ինչ սկսվեց &laquo;Զգացմունքերենից&raquo;: Երեխաների հետ տարիների աշխատանքի ընթացքում ու հետո նաեւ դստեր՝ Ալիսի հետ հեքիաթներ ընթերցելիս՝ Կարինեն հասկանում էր, որ զգացմունքների մասին երեխաներին հասկանալի լեզվով պատմող գրականության պակաս կա: Որոշեց ծնողների, երեխաների ու նրանց հետ աշխատող մասնագետների համար մատչելի ձեւով ներկայացնել զգացմունքները՝ վախ, բարկություն, ուրախություն, քաջություն:

&laquo;Երբեմն իմ սիրտը նմանվում է վառ, դեղին շողացող արեւի, ես ժպտում եմ այդ ժամանակ, ու բերանս ասես կամուրջ լինի, որը ձգվում է մի ականջից դեպի մյուսը: Ես ուզում եմ թռչկոտել ու կարող եմ հասնել մինչեւ տիեզերք։ Այդ ժամանակ ես շատ ուրախ եմ լինում, իմ սիրտը լցվում է ուրախությամբ&raquo;։

&laquo;Լինում են օրեր, երբ սիրտս լցվում է մեծ ուժով եւ ես պատրաստ եմ նոր արկածների եւ փորձությունների: Այդ օրերին սիրտս քաջությամբ լի է&raquo;:

&laquo;Ծնողները դժվար են տանում երեխաների բարդ զգացմունքների՝ ջղայնության, վախի, տագնապի, տխրության արտահայտումը եւ շատ հաճախ չեն կողմնորոշվում՝ ինչպես արձագանքել դրանց։

&laquo;Զգացմունքերենը&raquo; շատ պարզ ձեւով պատմում է, որ մեր սիրտը նման է մի տնակի, որտեղ ապրում են տարբեր զգացմունքներ: Սա սովորեցնում է երեխաներին ե՛ւ անվանել զգացմունքը, ե՛ւ ճանաչել դրա արտահայտչաձեւերը՝ ինչ է լինում ուրախության ժամանակ, ինչ՝ վախի, տխրության&raquo;,-պատմում է Կարինեն:

&laquo;Զգացմունքերեն&raquo;-ին հաջորդեց &laquo;Խիզախերենը&raquo;՝ գիրք քաջության մասին կամ հանդիպում Վախազավրի հետ: Վախերի հաղթահարման մասին գրքում նաեւ առաջադրանքներ, շնչառական վարժություններ էին ներառված:

&laquo;Արի քեզ հեքիաթ պատմեմ&raquo;-ը թերապետիկ հեքիաթների շարքից վերջինն է:

&laquo;Աշխատանքային փորձից հասկացա, որ կան առաջնային թեմաներ, որոնք ավելի հաճախ են հարցերի ձեւով առաջանում ծնողների մետ, եւ որոշեցի դրանց շուրջ հեքիաթներ գրել: Այդպես առաջացավ 10 հոգեթերապեւտիկ հեքիաթների շարքը: Ընտրված է 10 տարբեր թեմա, որոնց բախվում են բոլոր ծնողները՝ սկսած երեխային գիշերանոթից օգտվել սովորեցնելուց մինչեւ մահվան վախը: Սկզբում տրվում է խնդրի հոգեբանական նկարագրությունը, օրինակ՝ ի՞նչ է մթության վախը, ինչի՞ց է առաջանում ու ի՞նչ կարելի է անել, հետո առաջարկվում է թերապեւտիկ հեքիաթը՝ որպես լուծման եղանակներից մեկը&raquo;:

Կարինեն ասում է, որ հոգեթերապեւտիկ հեքիաթները հոգեբանության մեջ կիրառվող հաճելի ու &laquo;աշխատող&raquo; գործիքներ են. հեքիաթները մեծահասակներին հնարավորություն են տալիս պարզ խոսել դժվար թեմաների մասին, իսկ երեխաներին օգնում ըմբռնել դրանք՝ իրենց հասկանալի՝ հեքիաթի լեզվով:

&laquo;Ընթերցել&raquo; կարող է նույնիսկ չծնված երեխան

Ոչ միայն թերապեւտիկ հեքիաթները, այլեւ գիրքը, առհասարակ, չափազանց կարեւոր է երեխայի զարգացման համար: Գրքերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, ծնողներն ավելի տեղեկացված են գրքերի, հեղինակների մասին, ավելի կարեւորում են որակյալ, ճիշտ գրքի ընտրությունը:

&laquo;Գրքերը շատ կարեւոր նշանակություն ունեն երեխայի համար՝ սկսած ամենափոքր տարիքից, նույնիսկ՝ ներարգանդային զարգացումից: Այն, ինչ ընթերցում է մայրիկն այդ ժամանակ՝ ռիթմը, էմոցիան, ապրումները, փոխանցվում են երեխային:

Ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ հենց երեխան սովորում է ինչ-որ բաներ բռնել, իրեն գիրք տան, իհարկե՝ տարիքին համապաստախան: Գիրքն առաջին հերթին զարգացնում է ճանաչողությունը, եւ դա արվում է երեխայի համար հաճելի եւ հասկանալի ձեւով: Գիրքը ոչ միայն հաճելի ժամանց է, այլեւ օգնում է երեխային տարբեր տարիքում առերեսվել, հանդիպել ինչ-որ հարցերի եւ լուծումներ գտնել հենց հերոսների, օգնականների միջոցով, որոնք միշտ կան հեքիաթներում:

Կարեւոր է ճիշտ, տարիքին համապատասխան գիրք ընտրել, չշտապել: Մինչեւ 4 տարեկան երեխաներին ավելի հասկանալի են կենդանիների մասին հեքիաթները: Հետո գալիս են մարդկանց մասին պատմությունները, հրաշապատում հեքիաթները, որոնք ավելի հարմար են կրտսեր, միջին դպրոցական տարիքին: Դեռահասների համար նախատեսված գրքերն անդրադառնում են ընկերությանը, դժվարություններ հաղթահարելուն, ես-ի, հերոսի՝ որպես ամբողջական կերպարի ձեւավորումը&raquo;:

Բնությանը մոտ, էկրաններից հեռու

Գրքերի նկատմամբ հետաքրքրությունը որքան էլ մեծանա, հեռուստացույցին, հեռախոսին ու տարբեր էկրաններին այն, միեւնույն է, զիջում է:

Կարինե Խաչատուրյանը ծնողներին խորհուրդ է տալիս՝ ցանկացած բան՝ լինի մուլտֆիլմ, թե սնունդ, երեխային առաջարկելուց առաջ լավ ուսումնասիրել:

&laquo;Հիմա ինֆորմացիայի ծավալները շատ մեծ են: Ծնողները, չիմանալով կամ իրենց կյանքը հեշտացնելու համար, մուլտերի, հեռուստացույցի միջոցով երեխային մտցնում են ինֆորամացիոն դաշտ, ինչը կարող է ազդել երեխայի զարգացման վրա:

Շատ դեպքեր կան, երբ երեխային մինչեւ մեկ տարեկան կամ մեկ տարեկանից սկսած՝ նստեցրել են մուլտերի առջեւ, եւ երեխան խոսքի զարգացման հապաղումներ է ունեցել. անջատված, սառած վիճակում, առանց ակտիվության նստել, էկրանին նայելն ուղղակի ազդում է երեխայի վրա: Տարբեր ոլորտների հապաղումների, գերակտիվության պատճառն ինֆորմացիայի մեծ ծավալն է, ինչը երեխայի նյարդային համակարգը պատրաստ չէ ընդունել, ընկալել, հասկանալ:

Խոսքը ոչ միայն մուլտերի, այլեւ ժամանցային կենտրոնների մասին է: Իբրեւ թե մանկական սրճարան է, բայց էնպիսի աղմուկ է, էնպիսի երաժշտություն, էնպիսի տարօրիանակ կերպարներ, որ երեխան, հատկապես՝ նախադպրոցական տարիքում, պատրաստ չէ այդպիսի վառ բաների: Այդ տարիքում երեխան պետք է լինի բնությանը շատ մոտ, լինի ուսումնասիրող, ակտիվ մասնակից շրջապատող աշխարհի հետ հարաբերություններում, ոչ թե՝ պասիվ դիտորդի դերում:

Մինչեւ 7 տարեկան երեխան տարբեր զգայարանների միջոցով շատ ակտիվ սկսում է ճանաչել աշխարհը, իսկ երբ մենք նրան նստեցնում ենք հեռուստացույցի կամ հեռախոսի դիմաց, միայն տեսողությունը, մի քիչ էլ լսողությունն է ակտիվանում, ու վերջ: Բայց շոշափելիքը երեխայի համար շատ կարեւոր է: Անհրաժեշտ է, որ երեխան մտնի հողերի, ցեխերի մեջ, ճանաչի, ուսումնասիրի: Ձեռքով ինչ-որ բան անելը, շոշափելը զարգացնում է երեխայի ուղեղը: Իսկ այդ զվարճանքի կենտրոնները, ատրակցիոնները, մուլտերը լարում են նյարդային համակարգը, արդյունքում՝ երեխան կարող է դառնալ ագրեսիվ, նյարդային, տարբեր վախեր ունենա&raquo;:

Պատերազմի բերած հոգեբանական խնդիրները

Կարինեն ասում է, որ ծնողներն ավելի հաճախ եմ սկսել հոգեբանի դիմել: Դա էլ իրազեկման հարց է. ժամանակին հոգեբան, հոգեբույժ, բժիշկ մասնագիտությունների միջեւ մեծ խառնաշփոթ կար: Հիմա ծնողները հասկանում են, որ խնդիրները միայնակ լուծել չեն կարող ու օգնության համար դիմում են մասնագետի:

&laquo;Ծնող լինելն ահռելի մեծ աշխատանք է, եւ շատ կարեւոր է նախապատրաստվել դրան եւ երեխա ունենալուց հետո էլ՝ միշտ կրթվել՝ երեխայի հոգեբանության եւ ֆիզիկական զարգացման առումով: Շատ հարցեր եւ խնդիրներ գալիս են հենց անտեղյակությունից:

Ծնողները հիմնականում դիմում են հոգեբանին վախերի, բարդ զգացմունքների թեմայով, երբ երեխան ագրեսիվ է, նյարդային, ընդհանուր հուզական ինտելեկտը զարգացնելու կարեւորությունն է առաջ գալիս, երբ դժվարանում է հարաբերություններ կառուցել իր հասակակիցների կոլեկտիվում՝ պարտեզ, դպրոց կամ քույրիկ-եղբայրների հետ: Լինում են նաեւ հարցեր, որոնք առաջանում են ինչ-որ խնդիրներից՝ ծնողների ամուսնալուծություն, ընտանեկան բռնություն, կորուստներ:

Ցավոք, վերջին տարիներին կորստի թեման շատ արդիական է զոհվածների կամ այն ընտանիքներում, որտեղ պատերազմի մասնակիցներ են եղել: Մեծահասակների աշխարհում մինչեւ հիմա տագնապի եւ անորոշության մթնոլորտը կախված է օդից եւ դա ազդում է նաեւ երեխաների վրա: Նրանք զգում են, որ ինչ-որ բան այն չէ, հատկապես՝ եթե կա կոնկրետ իրենց ընտանիքի կամ հարազատ մեկի պատմությունը&raquo;:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Выставка «Времени живая нить» открылась в Доме народного творчества в Архангельске



Мода

Коллекция Michael Kors весна-лето 2025




Українські новини

Як обрати дверну ручку для дому: Поради та рекомендації



Новости 24 часа

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в убийстве



Game News

Мафия-НН: Все началось за длинным столом на пивном заводе.



Москва

Центр восточной медицины в Петербурге



News Every Day

Mum leaves people raging over VERY unique baby moniker, as they remind her she’s ‘naming kids, not Hungry Hippos’



Происшествия

ВИДЕО: в Красноярском крае умер третий ребёнок, который на ужин ел пельмени и курицу



Москва

Риелтор Сырцов: самый высокий пентхаус в Москве расположен в Москва-Сити на 85 этаже



Сергей Брановицкий

Студия Звукозаписи в Москве. Создание Песен, Музыки, Аранжировок.



Москва

Результаты проверки по «Гудвину» и «Эрнесту» и последствия



Ирина Хромачёва

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине



Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин



Сергей Брановицкий

Песня под Ключ. Купить Песню под Ключ. Запись Песни под Ключ.



Симферополь

«Арендный бизнес в России стал выгоднее». Какой срок окупаемости квартиры в Симферополе и Севастополе?



Москва

Бутик-отели «Де Арт 13» – уют и дизайн в сердце Москвы



Москва

Собянин рассказал о проектах финалистов московских технологических конкурсов



Москва

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в убийстве



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АГН "Москва": при переиздании Красной книги Москвы будет использоваться ИИ





Путин в России и мире
Москва

Главы России и Туркменистана подтвердили настрой на укрепление партнерства стран


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

Фестиваль «Большая сцена» приглашает к участию талантливых людей со всей России



Москва

Рестораторы и отельеры подвели итоги летнего сезона

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net