Ամերիաբանկի հաճախորդները մինչև սեպտեմբերի 30–ը կարող են անվճար միանալ Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը
Ամերիա Հեռախոսային Բանկինգը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ` զանգահարելով 561111 հեռախոսահամարով և համապատասխան հանձնարարական ներկայացնելով Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին:
Հեռախոսային Բանկինգի միջոցով հնարավոր է մասնավորապես իրականացնել ներբանկային փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ հաճախորդների հաշիվներին, արտարժույթի անկանխիկ փոխանակում, միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլ գործարքներ:
Ծառայության միջոցով հնարավոր է նաև ստանալ ձայնային տեղեկատվություն բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների ու շրջանառության, վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի, ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է նոր` արագ և հարմարավետ լուծումներ հեռահար բանկինգի տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումներն այսուհետ հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ և Ամերիա Մոբայլ բանկինգ համակարգերի, հեռախոսակապի` Ամերիա Հեռախոսային բանկինգի, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007թ.–ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ։ –0–