ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնել ջրհեղեղից տnւժած բնակիչներին
ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղներին։
Նա նշել է, որ ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին և ցավակցում տարերային աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Լոռու ու Տավուշի մարզերում լուրջ ավերածություններ են գրանցվել, կան զոհեր ու վիրավորներ։