«Այսօրվա ՀՀ-ի իշխանությունները հանձնել են Արցախը, ուրացել են արցախահայերին, հրաժարվել են ցեղասպանության միջազգային ճանաչումից»․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը, դիմելով Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին, ասաց․ «Ցավոք, այս օրերին ստիպված եք գործել առանց պետական աջակցության, հաճախ նաև հակառակ այս պահին իշխանության ղեկին հայտնված անձանց որդեգրած քաղաքականության»։