Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ ներկայացուցիչը ստորագրել են «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը
Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի կողմից ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն