Ալիևն այցելել է Իրանի դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու
Մայիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցություն հայտնել նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
Ճակատագրական վթարից մի քանի ժամ առաջ Ռաիսին իրանա-ադրբեջանական սահմանին հանդիպել էր Ալիևի հետ: