Մի ռուսական պրոպագանդիստ ասել է՝ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, եկել, ասում եք՝ սա զուտ հայկական շարժում է, լո՞ւրջ․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցան Սրբազան շարժման առաջամարտիկներ ու սա ամենացցուն բանն է, որ կարելի է հասկանալ «սրբազան» բառի օգտագործման կոնտեքստի մասին։ Այս մասին իր ելույթում ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ինչքանո՞վ են այս մարդիկ Սրբազան շարժման առաջամարտիկներ կամ ինչքանո՞վ կապ ունեն սրբազանության հետ։ Պարո՛ն Խաչատրյան, այն, ինչ այս օրերին փորձում եք գեներացնել հանրային դաշտում, ծիծաղելի է։
ԱԺ պատգամավորներ եք, 130 տարվա կուսակցություն եք։ 2023 թվականին մի ռուսական պրոպագանդիստ ասել է՝ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, վերցրել եք այդ ասածը, եկել եք այստեղ, ասում եք՝ սա զուտ հայկական է, յա, լո՞ւրջ եք ասում։ Անունը դրել են Սրբազան շարժում, այդ շարժման առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը։ Էս չե՞ք։
Ասում եք՝ ժողովրդի կողմից արհամարհված եք։ Մե՞նք ենք արհամարհված։ Մի օր առանց թիկնապահի դուրս եկեք փողոց, այնքան հետաքրքիր կլինի ձեզ համար։ Մի օր դուրս եկաք մետրո, տեսանք՝ ինչ եղավ, բա որ ավելի հաճախ դուրս գաք ի՞նչ կլինի»,- ասաց նա։