Յուվենտուսը ոչ-ոքի խաղաց Բոլոնիայի հետ
Ա Սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռիկարդո Կալաֆիորին: Պաշտպանը գոլի հեղինակ է դարձել 2-րդ և 53-րդ րոպեներին։ 11-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց Սանտյագո Կաստրոն։
Թուրինցիները զիջում էին 0-3 հաշվով մինչև 76-րդ րոպեն, երբ գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան։ 83-րդ րոպեին Արկադիուշ Միլիկը գոլի հեղինակ դարձավ, իսկ մեկ րոպե անց «Յուվենտուսը» արդեն ոչ-ոքի կորզեց այս խաղում։
«Յուվենտուսը» (68 միավոր) շարունակում է մնալ չորրորդ տեղում՝ շարունակելով զիջել երրորդ տեղում ընթացող «Բոլոնիային» (68 միավոր) առաջնության ավարտից մեկ տուր առաջ լրացուցիչ ցուցանիշներով։