Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
Որևէ մեկը որևէ մեկին Հայաստանում չի ստիպում կարծիք չհայտնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՔՊ ներքին խմբի քննարկումներից համացանցում տարածված էկրանանկարներին:
«Մենք այսօր փողոցում էլ ենք բազմաթիվ կարծիքներ լսում, որոնց ինչ-որ մասը գուցե իրավական գնահատականի պետք է արժանանան: Մեր կուսակցության անդամները կարող են իրենց կարծիքը հայտնել և կարելի է քննարկել ու տարբեր եզրահանգումներ անել:
Իրականում շատ ուրախ եմ, որ այդ սքրինշոթերը տարածվել են, քանի որ դա շատ ավելի տեսանելի ու թափանցիկ է դարձնում և ցույց տալիս՝ ինչ ժողովրդավար է մեր կուսակցությունը»,- հայտնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում