Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «Mazda», և «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: