Իսրայելի դիվանագետները 6 ամիս անց վերադառնում են Թուրքիա
Իսրայելի դիվանագետները 6 ամիս անց վերադառնում են Թուրքիա։
Այս մասին իսրայելական աղբյուրները հայտնել են Middle East Eye ամսագրին։
Աղբյուրը նշել է, որ Իսրայելը հետ է կանչել դիվանագետներին անվտանգության նկատառումներից ելնելով, և այժմ երկիրը փորձում է աստիճանաբար հետ ուղարկել իր դիվանագետներին։
Թուրք պաշտոնյան ամսագրին հաստատել է, որ իսրայելցի դիվանագետները վերադարձել են իրենց պաշտոնները։